Nvidia-ն և AMD-ն կրկին կարող են չիպեր վաճառել Չինաստանին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չիպերի ոլորտի հսկաներ Nvidia-ն և AMD-ն համաձայնել են Չինաստանից ստացված եկամուտների 15%-ը փոխանցել ԱՄՆ կառավարությանը՝ փոխարենը ստանալով արտահանման արտոնագրեր Չինաստան մատակարարումների համար։ Այս «նախադեպը չունեցող» գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը արգելել էր հզոր արհեստական բանականության չիպերի վաճառքը Չինաստան՝ ազգային անվտանգությունից ելնելով։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ Nvidia-ն այդ վճարումները կկատարի H20 չիպի վաճառքից, իսկ AMD-ն՝ MI308 մոդելի վաճառքից ստացված եկամուտներից։

ԱՄՆ-ի նախկին և ներկա անվտանգության պաշտոնյաները մտահոգություն էին հայտնել, որ Nvidia-ի H20 մոդելը կարող է զգալիորեն արագացնել Չինաստանի ռազմական արհեստական բանականության հնարավորությունները։ Չնայած ընկերության հայտարարությանը, թե վերջին ամիսներին Չինաստան մատակարարումներ չի իրականացրել, Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը ամիսներ շարունակ լոբբինգ է արել երկու կողմերում՝ մատակարարումների վերսկսման համար, և վերջերս հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Գործարքը տեղի է ունենում Չինաստան–ԱՄՆ առևտրային հարաբերությունների որոշակի թուլացման ֆոնին։ Վերջին ամիսներին Պեկինը մեղմել է հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները, իսկ Վաշինգտոնը թուլացրել է որոշ տեխնոլոգիական արգելքներ։ Կողմերը նաև պայմանավորվել են 90-օրյա «տուրքերից զերծ» ժամանակահատվածի մասին, սակայն այն ավարտվելու է օգոստոսի 12-ին, եթե չերկարաձգվի։

Փորձագետների գնահատմամբ՝ այս համաձայնությունը ցույց է տալիս, թե որքան բարձր է Չինաստանի շուկա մուտք գործելու գինը՝ սրված տեխնոլոգիական առևտրային հակամարտության պայմաններում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները