Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա VR-ում զգալ բույրերը

Վերջին լուրերը
Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա VR-ում զգալ բույրերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիրտուալ իրականությունը կամ VR-ը վաղուց թույլ է տալիս տեսնել և լսել միմյանց, իսկ այժմ չինացի հետազոտողները պարզել են, թե ինչպես կարելի է դրա մեջ բույրեր ավելացնել:

Ներկա պահին նրանց ստեղծած կրելի սարքերը աջակցում են միայն սահմանափակ քանակությամբ բուրմունքների, բայց, բնականաբար, ապագայում տեխնոլոգիան կկատարելագործվի։

- Advertisement -
Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա VR-ում զգալ բույրերը

Վիրտուալ իրականության մեջ հոտերը վերարտադրելու նախկին փորձերը ներառում էին բազմաթիվ լարեր, հեղուկներ և խոշոր կոնստրուկցիաներ, որոնք հարմար չեն տնային օգտագործման համար:

Այս խնդիրը լուծելու համար Հոնկոնգի քաղաքային համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտության ամբիոնի պրոֆեսոր Քինգե Յուն և Պեկինի Բեյհանի համալսարանից Յուհան Լին մշակել են երկու կրելի ինտերֆեյս: Մեկը սոսնձվում է մաշկին՝ քթի և բերանի միջև: Մյուսը տեղադրվում է ականջակալների տակ։

Սարքերի երկու տեսակներն էլ օգտագործում են հոտի փոքրիկ գեներատորներ՝ անուշաբույր պարաֆինով լցված փոքրիկ տարաների ցանց: Երբ դրա տակ գտնվող ջերմության աղբյուրը ակտիվանում է, այն տաքանում է՝ վերածվելով բուրավետ մոմի։

Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան ավելի ուժեղ է հոտը և ավելի հեշտ է ճանաչել այն: Սա նշանակում է, որ սարքերը կարող են շատ տաքանալ՝ մինչև 60°C, ինչը վտանգավոր է մարդու մաշկի համար։ Բայց Յուն բացատրել է, որ սարքն անվտանգ է շնորհիվ «բաց» դիզայնի, ինչը թույլ է տալիս տաք օդին դուրս գալ, իսկ սիլիկոնի կտորը պատնեշ է կազմում մաշկի և սարքի միջև:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները