Տնտեսագետների եռյակը, որի մեջ է պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, արժանացել է Նոբելյան մրցանակի՝ «ուսումնասիրության համար, թե ինչպես են ձևավորվում ինստիտուտները և ինչպես են ազդում բարգավաճման վրա»։
Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը կկիսեն մրցանակը, որը ներառում է 11 միլիոն շվեդական կրոն (1 միլիոն դոլար) դրամական պարգև։
Նոբելյան կոմիտեն վերջիններիս պարգևատրվել է՝ բացատրելու համար, թե ինչու «օրենքի թույլ գերակայություն ունեցող հասարակությունները և բնակչությանը շահագործող ինստիտուտները աճ կամ փոփոխություններ չեն առաջացնում դեպի լավը»:
«Դափնեկիրները ցույց տվեցին, որ երկրների բարեկեցության տարբերությունների պատճառներից մեկը սոցիալական ինստիտուտներն են, որոնք ստեղծվել են գաղութացման ժամանակ», – նշել է կոմիտեն։
Այն երկրները, որոնք զարգացրել են «ներառական ինստիտուտներ» (անգլ՝. inclusive institutions), ժամանակի ընթացքում դարձել են բարգավաճ, մինչդեռ «արդյունահանող ինստիտուտներ» (անգլ՝. extractive institutions) մշակած երկրները կայուն ցածր տնտեսական աճ են գրանցել:
Դեռ 2012 թվականին հրատարակված «Ինչու են ձախողվում պետությունները» (անգլ՝. Why Nations Fail) գրքում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Աճեմօղլուն և Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ռոբինսոնը պնդում են, որ որոշ երկրներ ավելի հարուստ են, քան մյուսները՝ իրենց քաղաքական և տնտեսական ինստիտուտների պատճառով: