Գաղտնաբառերի դարաշրջանի ավարտը. Google-ը մշակել է նույնականացման նոր եղանակ

Վերջին լուրերը
Գաղտնաբառերի դարաշրջանի ավարտը. Google-ը մշակել է նույնականացման նոր եղանակ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը մշակել և այժմ տեստավորում է տարբեր համակարգեր մուտք գործելու համար նույնականացման Passkeys համակարգը, որը թույլ կտա գործընթացն անցկացնել առանց գաղտնաբառերի օգտագործման:

Passkeys-ը միանգամյա օգտագործման բանալիների համակարգ է, ինչի հաշվին էլ նույնականացման գործընթացը դարձնում է ավելի անվտանգ՝ դասական գաղտանաբառերի համեմատ: Յուրաքանչյուր նույնականացման համար հենց օգտագործվող սարքավորման վրա գեներացվում է յուրահատուկ կրիպտոգրաֆիկ տոկեն, որն էլ փոխանցվում է վեբկայքին նույնականացման համար՝ գաղտնաբառի փոխարեն: Passkeys-ի կիրառումը պահանջում է ֆիզիկական հասանելիություն սմարթֆոնին, և բացի այդ՝ մինչև տոկենը կայքին ուղարկելը համակարգը կպահանջի սարքավորման ապաբլոկավորում կամ մատնահետքի հաստատում:

Շնորհիվ այս համակարգի՝ այլևս կարիք չի լինի հիշել տասնյակ գաղտնաբառեր կամ պահպանել դրանք տարբեր եղանակներով: Այս դեպքում գրեթե անհնար է դառնում չարագործների կողմից գաղտնաբառի կորզումը ֆիշինգի, բրուտֆորսինգի կամ այլ եղանակներով:

Առայժմ համակարգը գտնվում է փորձարկման փուլում և հասանելի է շատ քիչ թվով օգտատերերի: Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կանցնի մասսայական կիրառման: Այնուամենայնիվ, տեխնոլոգիայի մշակմանը մասնակցություն են ունեցել նաև Apple-ն ու Microsoft-ը, ինչը հույս է ներշնչում, որ տվյալ համակարգը կունենա համընդհանուր կիրառություն: Ավելին, 2022թ. մայիսի 5-ին, որը նշվում է որպես գաղտնաբառերի օր, բոլոր երեք կորպորացիաները հայտարարեցին, որ շուտով իրենց ծառայություններում դադարելու են օգտվել գաղտնաբառերից:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները