New Nörm-ն արդեն հասանելի է Web, Android և iOS տարբերակներով․ ստարտափը ներկայացվել է Product Hunt-ում  

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Վիրտուալ միջավայր, որն օգնում է դասավորել մտքերդ ու ավելի լավ ճանաչել ինքդ քեզ։ New Nörm հայկական ստարտափը հայտարարում է իր ամբողջական հարթակների՝ Web, Android և iOS տարբերակների գործարկման մասին՝ առաջին անգամ ապահովելով «Էմոցիոնալ պարզության տարածքի» հասանելիությունը բոլոր հիմնական սարքերում։

Այսօրվանից ստարտափը ներկայացված է նաև Product Hunt հարթակում, կարող եք քվեարկել, տարածել ու մեկնաբանել նրանց Product Hunt արշավն այստեղ։

Վիրտուալ նոթատետր, որը նաև օգնում է ու հոգեբանորեն աջակցում։ Ստարտափի համահիմնադիրները ասում են՝ New Nörm-ն օգնում է մարդկանց ավելի լավ հասկանալ սեփական ներաշխարհը՝ միավորելով ուղղորդված զրույցը, օրագրային գրառումները և տեսողական մտածողությունը մեկ միասնական համակարգում։ Ի տարբերություն առանձին չատերի, այստեղ օգտատիրոջ տված ամբողջ ինֆորմացիան ժամանակի ընթացքում մնում է փոխկապակցված։

«Օգտատերերը կարող են քննարկել իրենց մտքերը New Nörm-ի հետ, ազատ գրել օրագիր, ներբեռնել ձեռագիր գրառումներ կամ պատկերներ և ուսումնասիրել, թե ինչպես են իրենց մտքերը, հույզերն ու փորձառությունները կապվում միմյանց հետ։ Այս ամենը հավաքվում է մեկ զարգացող տեսողական հիշողության մեջ, որը կոչվում է Mind Graph»,- նշում է համահիմնադիր Դիանա Օգանեսյանը։

Մտքի շարունակական տեսողական հիշողություն

New Nörm-ի հիմքում Mind Graph-ն է՝ մարդու ներաշխարհի տեսողական արտապատկերումը։ Այն ստեղծվում է ավտոմատ կերպով՝ օգտատիրոջ խոսքի կամ գրառումների ընթացքում։ Ոչինչ պետք չէ ձեռքով կառավարել․ համակարգն ինքն է կառուցում, կապում, թարմացնում և միավորում գաղափարները՝ ֆոնային ռեժիմում։

Ժամանակի ընթացքում սա բացահայտում է օրինաչափություններ և կապեր, որոնք օգտատերը նախկինում գուցե չի նկատել։ Կարելի է հետ գնալ ամեն մտքի մոտ ու շարունակել զրույցը հենց այն կետից, որտեղ ընդհատվել էր։

New Nörm-ը մտածված է ինքնաարտացոլման, ոչ թե ընդհարական AI պատասխանների համար

New Nörm-ը չի ստեղծվել ընդհանրացված կամ շաբլոնային պատասխաններ տալու համար։ Հարթակը տալիս է ճիշտ հարցերը, հիշում է կարևոր մանրամասները և այդ հիշողության հիման վրա ուղղորդում հետագա զրույցներն ու տեսողական ուսումնասիրությունը՝ օգնելով օգտատերերին մտածել և վերլուծել, այլ ոչ թե պարզապես ստանալ տեղեկություն։

Գաղտնիությունը՝ որպես հիմք

Քանի որ New Nörm-ը աշխատում է երկարաժամկետ անձնական հիշողության հետ, գաղտնիությունն ու անվտանգությունը համակարգի կառուցման առանցքային սկզբունքներն են։ Օգտատիրոջ բոլոր տվյալները պատկանում են միայն իրեն։ Անձնական բովանդակությունը երբեք չի վաճառվում և չի օգտագործվում հանրային մոդելների ուսուցման համար։ Յուրաքանչյուր օգտատիրոջ հիշողությունը մասնավոր է և մեկուսացված։

Տեխնիկական տեսանկյունից տվյալները ներքին համակարգում ապանձնավորված են։ Օգտատիրոջ հաշիվները և բովանդակությունը պահվում են առանձին ծառայություններում, իսկ բոլոր տվյալները կոդավորված են թե՛ փոխանցման ընթացքում, թե՛ պահպանման փուլում։ Մուտքը խիստ վերահսկվում է և սահմանափակվում է միայն համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ շրջանակով։

New Nörm-ը՝ էմոցիոնալ պարզության տարածք
Խելացի միջավայր՝ ուղղորդված ինքնաարտացոլման, օրագրային գրառումների և տեսողական մտածողության համար, որտեղ ամեն ինչ միավորված է մեկ շարունակական հիշողության մեջ՝ օգնելու հասկանալ ձեր հույզերը, մտքերը և օրինաչափությունները ժամանակի ընթացքում։

Դիտե՛ք How2B-ի պատրաստած տեսանյութը New Nörm ստարտափի մասին

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները