Ներդրվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ. ՊԵԿ

Վերջին լուրերը
Ներդրվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ. ՊԵԿ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ ներդրվել է  վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ։

Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն այսուհետ կիրականացվեն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով։ Բացառություն կկազմեն մինչև համակարգի ներդրումը հարուցված վարույթի վերաբերյալ փաստաթղթերի և հարկ վճարողի հաշվառման համար չունեցող անձանց նկատմամբ հարուցված վարույթները։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին տեղեկացնում է, որ պետք է ուշադիր լինել իրենց անձնական էջերին, որպեսզի վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների հետ կապված փաստաթղթեր տեղադրվելու դեպքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում իրացնեն իրենց իրավունքները։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները