Android-ն այժմ ունի տվյալների փոխանցման հնարավորություն՝ առանց գաղտնաբառերի մուտքագրման

Վերջին լուրերը
Android-ն այժմ ունի տվյալների փոխանցման հնարավորություն՝ առանց գաղտնաբառերի մուտքագրման
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Android օպերացիոն համակարգը (OS) ավելացրել է հավելվածներից տվյալների անխափան փոխանցման գործառույթ: Այս մասին գրում է TechSpot-ը։

Երբ օգտվողները փոխարինում կամ թարմացնում են iPhone-ը կամ iPad-ը, մուտքի գաղտնաբառերը սովորաբար փոխանցվում են ավտոմատ կերպով՝ թույլ տալով հաճախորդներին անմիջապես վերսկսել իրենց սիրելի հավելվածներն ու ծառայությունները: Android սարքերն այս հնարավորությունը չունեին, և ստիպում էին օգտատերերին ձեռքով նորից մուտք գործել իրենց հավելվածներ։ Սակայն, Android-ի ծրագրավորողների ստեղծած նոր գործառույթը նպատակ ունի վերացնել այս տհաճությունը:

Android-ի մշակողների կայքում հայտնվել է «Restore Credentials» բաժինը: Դա թույլ կտա օգտատերերին նոր սարքում վերականգնել իրենց հավելվածի հաշիվները, հայտնել են Google-ից:

Փորձագետները բացատրել են, որ հինը նոր սմարթֆոնով փոխելու դեպքում օգտատերը ստիպված չի լինի յուրաքանչյուր հավելվածում նորից մուտքագրել բանկային ծառայության, սոցիալական ցանցի և այլ ծրագրերի գաղտնաբառերը։

Գործընթացն իրականանում է հետևյալ կերպ․ գաղտնաբառի փոխանցումը թույլատրելու համար օգտատերը պետք է պահուստավորի հին սմարթֆոնի տվյալները, ստեղծի վերականգնման կոդ և մուտքագրի այն նոր սարքում: Որոշ ժամանակ անց բոլոր ֆայլերը և հաշիվները կլինեն նոր սարքում:

Ֆունկցիան աջակցում է Android 9 և ավելի նոր օպերացիոն համակարգի (ՕՀ) տարբերակներին: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին հավելվածների մշակողները նոր գործառույթ կավելացնեն իրենց ծառայություններում։

Նշենք, որ նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ այս ֆունկցիան աշխատում է ինչպես Android սարքերից, այնպես էլ iPhone-ից տեղեկատվություն փոխանցելիս:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները