ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Երևան Թեք Ֆորում 2022-ին

Վերջին լուրերը
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Երևան Թեք Ֆորում 2022-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 21-ին մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառմանը։

Նախարարը ողջունել է ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը լուրջ խթան կարող է հանդիսանալ մեր երկրում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման և առաջընթացի համար։

- Advertisement -
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Երևան Թեք Ֆորում 2022-ին

«Զարգացմանը զուգահեռ, կարևոր է անդրադառնալ նաև արագ փոփոխվող աշխարհում առաջ եկող նոր մարտահրավերներին, որոնց արդյունավետ լուծումների մշակումն ու կառավարումը կարևորագույն խնդիր է յուրաքանչյուր երկրի համար։ Այսօր, այստեղ մեկ հարթակում են համախմբվել պետական կառավարման համակարգի ղեկավարներ, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ ու ընկերություններ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ՝ քննարկելու այդ մարտահրավերները և առաջարկելու լուծումներ։

Հուսով եմ, որ Երևան Թեք Ֆորումի շրջանակում իրականացվող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ` Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական, նորարական երկրների շարքում տեսնելու համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։

Երևան Թեք Ֆորում 2022-ի ընթացքում տեղի են ունենում ոլորտային քննարկումներ և ելույթներ «Տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում» թեմաներով։
Ֆորումի շրջանակներում իրենց տաղավարներով ներկայացված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Տեսլա Էներջի»-ն, «Սինոփսիս»-ը, «Թումո»-ն, «Սիմփլի»-ն, «Դիսքո»-ն։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տաղավարներով։ Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց արտադրանքները, ծառայություններն ու ապագա ծրագրերը։

Երևան Թեք Ֆորում 2022-ին մասնակցում են 25-ից ավելի տեղական ու միջազգային խոսնակներ, 30-ից ավելի ընկերություններ, 1000-ից ավելի մասնակիցներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) պաշտոնական գործընկերը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները