Nasdaq 100-ը գրանցել է նոր ռեկորդ՝ տեխնոլոգիական հսկաների արժեթղթերի աճի ֆոնին

Վերջին լուրերը
Nasdaq 100-ը գրանցել է նոր ռեկորդ՝ տեխնոլոգիական հսկաների արժեթղթերի աճի ֆոնին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Nasdaq 100-ը հունիսի 24-ին փակվել է պատմական բարձր մակարդակում՝ 22,190 միավորով՝ աճելով 1.5%-ով։ Սա տեխնոլոգիական հատվածում արժեթղթերի թռիչքի ֆոնին գրանցված առաջին ռեկորդն է փետրվարից ի վեր։ S&P 500-ը նույնպես աճել է 1.1%-ով՝ մոտենալով իր ռեկորդին, մինչդեռ Dow Jones Industrial Average-ը դեռ մնում է շուրջ 4%-ով ցածր իր պատմական առավելագույնից։

Շուկայի աճը պայմանավորված է Իսրայելի և Իրանի միջև հայտարարված հրադադարի համաձայնությամբ, որի շուրջ առավոտյան եղել էին որոշ կասկածներ՝ Թրամփի մեղադրանքներից հետո։ Սակայն շուկան դրական է արձագանքել Իսրայելի՝ սահմանափակումները հանելու և խոշոր օդանավակայանները վերաբացելու որոշմանը։

Տեխնոլոգիական հսկաները գլխավորել են աճը՝

  • Microsoft–ի արժեթղթերը աճել են գրեթե 1%-ով՝ հասնելով նոր ռեկորդային գնի,
  • Nvidia–ն աճել է 2.6%-ով՝ հասնելով հունվարից ի վեր իր առավելագույնին,
  • Amazon և Meta՝ մոտավորապես 2%-անոց աճ, Alphabet՝ 1%,
  • Միայն Tesla-ն (-2.4%) և Apple-ը (-0.6%) անկում են ապրել։

Հատկապես աչքի են ընկել արհեստական բանականության ոլորտում ակտիվ գործող չիպ արտադրողները․

  • AMD-ն և Intel–ը աճել են 6%-ից ավելի,
  • Broadcom–ը 4%-անոց աճով հասել է ռեկորդային մակարդակի,
  • PHLX Semiconductor Index (SOX)–ը գրանցել է 3.8% աճ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները