Իտալական JIRAM (Juno Jovian Infrared Auroral Mapper) գործիքը Juno զոնդի վրա արժեքավոր գործիք է դարձել Յուպիտերի Io արբանյակի ուսումնասիրության համար, գրում է NASA-ն։
Io -ն Արեգակնային համակարգի ամենաակտիվ հրաբուխներով մարմինն է, որոնց թիվն այնտեղ հարյուրավոր է: Արբանյակին շատ մոտ կատարված Juno-ի թռիչքները թույլ են տալիս մեզ մոտիկից տեսնել լավային լճերը և ուսումնասիրել դրանց ընդհանուր կառուցվածքը, ինչը կարևոր է Յուպիտերային այս Լուսնի վրա կատարվող գործընթացներին ծանոթանալու համար:
Գիտնականները նոր են սկսում տեսակավորել անցյալ տարի NASA-ի զոնդի՝ Io-ի շուրջ թռիչքներից հավաքված տվյալները: Այս տվյալների վերաբերյալ առաջին աշխատանքը հրապարակվել է մի քանի օր առաջ` Nature ամսագրում:
Հիմնվելով Io-ում հայտնաբերված լավային լճերի JIRAM-ի տվյալների վրա՝ արբանյակի վրա այս գոյացությունները բազմակի են և բավականին տեղային: Այնտեղ Մագման (խմբ.- հրահեղուկ զանգված), չի հոսում Կալդերայի (խմբ․- փլվածքային ծագում ունեցող իջվածք) եզրերով, որից գիտնականները եզրակացություններ են անում, որ խառնարանի պատերը բավականին բարձր են՝ մինչև մի քանի հարյուր մետր:
Նշենք, որ JIRAM գործիքը մշակվել է Յուպիտերի մթնոլորտը հսկա մոլորակի ամպածածկույթից 70 կմ խորության վրա ուսումնասիրելու համար: Բայց այն նաև հիանալի գործիք է դարձել Յուպիտերի արբանյակների ուսումնասիրության համար, որոնցից ամենավառը Իոն է։
Գիտնականները շարունակում են տվյալներ ստանալ Իոյի մասին։ Juno զոնդը Յուպիտերի վրայով իր 62-րդ թռիչքն է կատարել հունիսի 13-ին։ Լուսնի վրայով անցել է 29250 կմ բարձրության վրա։ Հուլիսի 16-ին զոնդը կիրականացնի Յուպիտերի և Իոյի 63-րդ թռիչքը: Սարքը կարողացել է անցնել արբանյակի հյուսիսային և հարավային բևեռներով, ինչը թույլ կտա առաջին անգամ տվյալներ ստանալ բևեռային շրջաններում Իոյի հրաբխային ակտիվության մասին։
Ստորև դիտեք NASA-ի կողմից հրապարակված Յուպիտերի IO արբանյակի Լոկի Պատերա լավային լճի մասին անիմացիան, որն արվել է ՆԱՍԱ-ի Juno տիեզերանավի վրա գտնվող JunoCam պատկերազարդիչի տվյալների հիման վրա։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: