NASA-ն խոստովանել է, որ դեռևս ունակ չէ պաշտպանել Երկիրը աստերոիդների բախումից

Վերջին լուրերը
NASA-ն խոստովանել է, որ դեռևս ունակ չէ պաշտպանել Երկիրը աստերոիդների բախումից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

NASA-ի մոլորակների պաշտպանության համակարգման գրասենյակը, որը փնտրում և հետևում է Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդների և գիսաստղերի շարժումներին, հրապարակել է նոր զեկույց, որում էլ խոստովանում է, որ գործակալությունը դեռևս չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մոլորակը աստերոիդների հետ բախումներից պաշտպանելու համար, հայտնում է 3DNews-ը:

Զեկույցում խոսվում է վարժանքների մասին, որը NASA-ն իրականացնում է աստերոիդների բախման սցենարով: Այս վարժանքների շրջանակներում մշակվել է մի իրավիճակ, որը ենթադրում է աստերոիդի հետ բախման 72% հավանականություն՝ 2038 թվականի հուլիսի 12-ին։ Աստերոիդի տրամագիծը 60-ից 800 մետր է, և նույնիսկ կա 100-ից 320 մետր տրամագծի հավանականություն։

Բախման հետևանքով տուժածներ չունենալու հավանականությունը 45 % է, 1000-ից ավելի վիրավորներ ունենալու հավանականությունը՝ 47 %, 100 000-ից ավելին՝ 28 %, 1 միլիոնից ավելի վիրավորների հավանականությունը՝ 8 %, ավելի քան 10 միլիոն վիրավորներինը՝ 0,04%:

Տուժած տարածքն ընդգրկում է Միացյալ Նահանգները, Մեքսիկան, Պորտուգալիան, Իսպանիան, Ալժիրը, Թունիսը, Լիբիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան:

Ըստ զեկույցի՝ այս վարժանքները բացահայտել են, որ NASA-ի գործողություններում լուրջ թերություններ կան՝ հատկապես պլանավորման և հաղորդակցության առումով: Օրինակ՝ զեկույցում ասվում է, որ, եթե հայտնաբերվի աստերոիդ, որը մոտենում է մոլորակին, չկա հստակ սահմանված արձագանքման պլան:

Նշվում է նաեւ, որ մինչ օրս միայն մեկ գործնական փորձ է իրականացվել՝ կանխելու աստերոիդի բախումը Երկրի հետ։ Խոսքը կրկնակի աստերոիդների վերահղման փորձարկման (DART) առաքելության մասին է, որի ժամանակ համանուն տիեզերանավը բախվել է Դեմորֆոս աստերոիդին՝ թռիչքի ուղին փոխելու նպատակով։

Ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար՝ միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները