Մութ ռեժիմը սմարթֆոնների ու դյուրակիր համակարգիչների էներգիան ավելի արագ է սպառում՝ հակառակ տարածված կարծիքի

Վերջին լուրերը
Մութ ռեժիմը սմարթֆոնների ու դյուրակիր համակարգիչների էներգիան ավելի արագ է սպառում՝ հակառակ տարածված կարծիքի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հավելվածների և վեբկայքերի մութ ռեժիմում (անգլ․՝ Dark Mode) օգտագործելը կարող է իրականում հանգեցնել նրան, որ ձեր սարքն ավելի շատ, այլ ոչ թե ավելի քիչ էներգիա օգտագործի, քան ստանդարտ ռեժիմում: Մուգ թեման օգտատերերին ստիպում է մեծացնել պայծառությունը էկրանի կարգավորումներում:

BBC Research & Development-ի հետազոտողները զարմանալի «հայտնագործություն» են արել. նրանք պարզել են, որ հակառակ մութ ռեժիմը էներգիա խնայելու համար միացնելու տարածված խորհրդին, դրան անցնելը կարող է իրականում վատթարացնել իրավիճակը: Բրիտանացի ինժեներները փորձ են կատարել. նրանք կամավորներին խնդրել են բացել BBC Sounds մեդիա հարթակը և հարմարեցնել էկրանի պայծառությունը ռեսուրսի ստանդարտ և մութ թեմաների համար հարմար մակարդակի:

Մութ թեմայի անցնելիս փորձի մասնակիցների 80%-ը զգալիորեն մեծացրել է էկրանի պայծառությունը՝ դրանով իսկ իրականում մեծացնելով սարքի էներգիայի սպառումը։ Սա փորձի կազմակերպիչներին դրդեել ե կասկածի տակ դնել այն գաղափարը, որ մութ տարբերակը օգնում է էներգիա խնայել: Այնուհետև ինժեներները որոշել են չսահմանափակվել գունային թեմայի հարցով և ուսումնասիրել են էներգաարդյունավետության և այնպիսի ասպեկտների միջև կապը, ինչպիսին է ռեսուրսի արագությունը և դրա կողմից փոխանցվող տվյալների ծավալը: Ինչպես ցույց է տվել պրակտիկան, առաջին դեպքում ընդհանրապես կապ չկա, երկրորդի դեպքում՝ աննշան։

Կլիմայի փոփոխությամբ մտահոգ օգտատերերին կամ նրանց, ովքեր պարզապես ցանկանում են նվազագույնի հասցնել իրենց գաջեթների էներգիայի սպառումը, հետազոտության հեղինակները խորհուրդ են տվել ավելի ակնհայտ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնել հեռախոսի կամ նոութբուքի պայծառությունը կամ անցնել փոքր սարքերի:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները