Մասկը պլանավորում է X-ը վերածել ծանոթությունների կայքի և թվային բանկի

Վերջին լուրերը
Մասկը պլանավորում է X-ը վերածել ծանոթությունների կայքի և թվային բանկի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ծրագրում է X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) վերածել ծանոթությունների կայքի և նույնիսկ թվային բանկի։ Այս մասին գրել է Business Insider պորտալը՝ հղում անելով X-ի՝ հոկտեմբերի 26-ին կայացած կորպորատիվ ժողովին։

Մասկի ծրագրի համաձայն՝ X-ը 2024 թվականին կդառնա ծանոթությունների «լիարժեք» կայք, ինչպես նաև թվային բանկ։ Հանդիպման ընթացքում գործարարը չի հրապարակել իր ծրագրի մանրամասները, սակայն ծանոթությունների հետ կապված ասել է, որ այդ գործառույթի առկայությունը կախված կլինի պահանջարկից։ Հրատարակությունը նշում է, որ նախաձեռնությունը մտնում է Մասկի՝ ավելի շատ վճարովի գործառույթներ ներմուծելու ծրագրերի մեջ։

- Advertisement -
Մասկը պլանավորում է X-ը վերածել ծանոթությունների կայքի և թվային բանկի

«Նա ցանկանում է, որ մարդիկ վճարեն ամեն ինչի համար», — ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Մասկը հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, որ X-ը կարող է թվային բանկային գործառույթներ ստանալ արդեն հաջորդ տարի՝ անկախ նրանից՝ օգտատերերը ցանկանան, թե՝ ոչ:

X-ը դեռևս գտնվում է Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նահանգում բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ լիցենզիաներ ստանալու գործընթացում: Ներկայումս ընկերությունն ունի նման լիցենզիաներ ինը նահանգներում:

Bloomberg-ն ավելի վաղ գրել էր, որ Մասկը նախատեսում է X-ը դարձնել YouTube-ի և LinkedIn-ի մրցակից, քանի որ ընկերության աշխատակիցներն այժմ զբաղվում են նոր բիզնես ոլորտներով՝ տեսանկարահանման և հավաքագրման ոլորտում: Գործակալության տվյալներով՝ Մասկը նաև գաղափարներ ունի XWire անունով լրատվական ծառայության ստեղծման համար, որը կարող է մրցակցել Cision-ի PR Newswire-ի հետ։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները