Իրանահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերության արտադրած Moxie ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «արհեստական բանականություն» կատեգորիայում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Moxie-ն ուսուցողական ռոբոտ է՝ նախատեսված երեխաների համար։ Այն կարող է զարգանալ երեխայի հետ՝ աստիճանաբար ընդլայնելով կարողությունները։
5-10 տարեկան երեխաների համար նախատեսված ռոբոտn օգնում է զարգացնել կյանքի հիմնական հմտությունները, ինչպիսիք են՝ զգացմունքների կարգավորումը, ուշադրությունը, շնչառական վարժությունները, մեդիտացիան, կոնֆլիկտների լուծումը, ընկերական հարաբերությունների կառավարումը և այլն: Երեխաները սովորում են այս հմտությունները զվարճալի գործողությունների միջոցով, ինչպիսիք են նկարելը, կարդալը, պատմվածքը, երևակայական խաղը, կատակները կամ պարը:
Պաոլո Փիրջանյանը ռոբոտաշինությամբ և AI-ով զբաղվող Embodied ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրեն է։ Միաժամանակ նա Evolution Robotics ընկերության հիմնադիրը, նախագահն ու գործադիր տնօրենն է, որը 74 մլն դոլարով վաճառել iRobot-ին (ռոբոտաշուկայի սպառողական շուկայում առաջատարը): Իր կարիերայի սկզբում Փիրջանյանը 5 տարի աշխատել է NASA-ում՝ մշակելով Մարսի մակերեսը հետազոտող ռոբոտներ։
Կարդացե՛ք նաև.
#CES24. Ցուցադրվել է Rabbit R1 նոր սերնդի «սմարթֆոնը»
#CES24. Samsung-ը ներկայացրել է աշխարհում առաջին թափանցիկ MicroLED էկրանը
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: