Lenovo-ի նորարարության և տեխնոլոգիաների համաժողովում Motorola-ն ցուցադրել է նոր կոնցեպտուալ սարք՝ ճկուն կորպուսով և ծալվող էկրանով բջջային հեռախոս:
Այս բջջային հեռախոսն օգտագործում է FHD+ էկրան, որը կարող է ծալվել՝ ըստ օգտատիրոջ կարիքների: Սարքն ունի բազմաթիվ ռեժիմներ, ներառյալ՝ ստանդարտ հեռախոսի ռեժիմ, դաստակին կրելու ռեժիմ և կանգնած ռեժիմ:
Ստանդարտ ռեժիմում հեռախոսի 6,9 դյույմանոց էկրանը ցուցադրում է Android հավելվածները, ինչպես ցանկացած այլ սմարթֆոն: Կանգնած ռեժիմում էկրանի չափը 4,6 դյույմ է, այս ռեժիմում սմարթֆոնը կարելի է վերածել սեղանի ժամացույցի։
Սարքը կարելի է կրել նաև անմիջապես դաստակի վրա, բայց թե որքան լավ կֆիքսվի սմարթֆոնը, դեռ պարզ չէ։
Բացի այս, Motorola-ն նաև հայտարարել է, որ մշակում է գեներատիվ AI մոդել, որն օգտվողներին թույլ է տալիս հեռախոսին ավելացնել իրենց անձնական ոճը:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: