Ռուսական «MIR» վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից այլևս չեն աշխատի Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և տերմինալներում։
Բացառություն է կազմելու ՎՏԲ-ի հայաստանյան դուստր ձեռնարկությունը, որը կշարունակի աշխատել ռուսական քարտերով, հայտնում են բանկից։ Քարտապանները կկարողանան կանխիկացնել ՎՏԲ-Հայաստանի բանկոմատներից, վճարել առցանց բանկային ծառայությունների դիմաց և առցանց գնումներ կատարել:
НСПК (Национальная система платёжных карт)-ի («MIR» համակարգի օպերատոր) և Armenian Card-ի (հայկական ArCa վճարային համակարգի օպերատոր) համատեղ նախագիծը գործել է 2016 թվականից, որի շնորհիվ Ռուսաստանում և Հայաստանում թողարկված քարտերը փոխադարձաբար սպասարկվել են երկու երկրների բանկերի կողմից։
2024 թվականի փետրվարին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց НСПК-ի դեմ։ Այդ պահի դրությամբ վճարային համակարգի քարտերը, բացի Հայաստանից, գործել են նաև Ղազախստանում, Բելառուսում, Վենեսուելայում, Վիետնամում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Կուբայում։ Պատժամիջոցներից հետո «MIR» քարտերի սպասարկման դադարեցման մասին հայտնել է նաև ղազախական Bereke Bank-ը։
Կարդացեք նաև՝
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։