Օրեր առաջ՝ հունիսի 18-ին, «Էլիտ պլազա բիզնես կենտրոնում» «Մունք» տեխնոդպրոցի 2 ամյակին նվիրված միջոցառում է կայացել։
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 200 հոգի՝ «Մունք»-ի ուսանողները, գործընկերները, աջակիցները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլք։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել «Մունք» տեխնոդպրոցի Արցախում ծավալած գործունեությանը, շրջափակման ընթացքում հաղթահարած խնդիրներին, ՀՀ-ում գործակումից հետո ունեցած հաջողություններին և քննարկվեցին հետագա անելիքները։ Ինչպես նաև առկա խնդիրներին և «ռեԱրմենիա» հարթակում տեղադրված ամսական դրամահավաքին, որի շնորհիվ այս ծանր ժամանակահատվածում տեխնոդպրոցը պետք է հասնի ֆինանսական կայունության։
Հաջորդիվ նախատեսվում է տեխնոդպրոցի գործունեությունը ընդլայնել ՀՀ այլ մարզերում՝ հնարավորություն տալով մարզեցի երեխաներին ստանալ որակյալ տեխնոլոգիական կրթություն։
Այժմ «Մունք» տեխնոդպրոցը գործում է Լոռու մարզի Տաշիր և Վանաձոր քաղաքներում, Տաշիրին հարակից Մեծավան, Միխայելովկա, Սարչապետ, Նորաշեն և Լեռնահովիտ գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում և հարակից ԴավիթԲեկ ու Եղվարդ գյուղերում։
«Մունք»-ն Արցախում գործել է նույնիսկ շրջափակման պայմաններում և այն եզակի կառույցներից է, որ ՀՀ տեղափոխվելուց մեկ ամիս անց իր ամբողջ թիմակիցներին հավաքելով մեկ կետում՝ վերսկսել է աշխատանքը: Տեղահանումից հետո չունենալով կայուն ֆինանսավորման աղբյուրներ «Մունք»-ի համար շատ դժվար էր ֆինանսական տարին պլանավորել։ Այս խնդիրը լուծելու համար մեկնարկում է պարբերական դրամահավաքի նոր փուլ, որի մեկնարկը տրվել է հենց միջոցառման ժամանակ:
«Մունք»-ի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: