Հայ հիմնադիրների Modelence ստարտափը ներառվել է Y Combinator-ի 2025թ. ամառային ծրագրում

Վերջին լուրերը
Հայ հիմնադիրների Modelence ստարտափը ներառվել է Y Combinator-ի 2025թ. ամառային ծրագրում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Modelence տեխնոլոգիական ստարտափն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր բիզնես արագացուցիչներից մեկի՝ Y Combinator-ի 2025 թվականի ամառային փուլում (Summer Batch): Ստարտափի հիմնադիրներն են Արամ Շատախցյանն ու Էդուարդ Փիլիպոսյանը, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մի շարք հաջող նախագծերում։

«Տասնհինգ տարի առաջ մենք հանդիպեցինք համալսարանական ծրագրավորման մրցույթի ժամանակ։ Առաջին անգամ հանդես եկանք նույն թիմում՝ և անմիջապես գրավեցինք ազգային առաջնության առաջին տեղը։ Ավելի ուշ, երբ աշխատում էի CodeSignal-ում, Էդուարդը հենց առաջին մարդն էր, ում ցանկացա ներգրավել թիմում, քանի որ նա եզակի կերպով միավորում է բարձրակարգ ինժեների հմտություններն ու գերազանց թիմային մտածելակերպը։ Ինչքան միասին աշխատել ենք, միշտ լավ արդյունքներ ենք ունեցել»,- նշել է ստարտափի հիմնադիր Արամ Շատախցյանը։

Modelence-ը հարթակ է, որն օգնում է AI ուղղությամբ աշխատող ստարտափներին արագացնել իրենց աշխատանքը։ Այն կառուցված է TypeScript ծրագրավորման լեզվով և նախատեսված է ծրագրավորողներին ազատելու նույնանման, կրկնվող կոդ գրելուց՝ թույլ տալով կենտրոնանալ հենց իրենց արտադրանքի վրա։

Y Combinator ծրագիրը համարվում է աշխարհում ամենահայտնի ստարտափ արագացուցիչներից մեկը, որտեղ ընդգրկվելը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ապահովում ($500,000 նախնական ներդրում), այլև բացում է դռներ միջազգային փորձի, մենթորական աջակցության և ներդրումային կապերի համար։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները