«Միսս AI 2024». ընտրվել է աշխարհի ամենագեղեցիկ թվային մոդելը

Վերջին լուրերը
«Միսս AI 2024». ընտրվել է աշխարհի ամենագեղեցիկ թվային մոդելը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մարոկկոյի վիրտուալ գեղեցկուհի Քենզա Լայլին, դարձել է աշխարհում առաջին Miss AI-ը։ «Չնայած ես զգացմունքներ չեմ զգում այնպես, ինչպես մարդիկ, ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար», — ասել է թվային գեղեցկուհին New York Post-ին տված բացառիկ հարցազրույցում:

Որպես արհեստական ​​ինտելեկտի լավագույն մոդել թագադրված Լայլին ազդեցիկ կերպար է դարձել իր հայրենի Մարոկկոյում։ Հեղինակավոր տիտղոսի համար պայքարում նա հաղթել է ավելի քան 1500 թվային մրցակիցների։ Մրցույթը նախատեսում է 20,000 դոլար գլխավոր մրցանակ՝ հաղթողին ստեղծող անձի համար:

- Advertisement -
«Միսս AI 2024». ընտրվել է աշխարհի ամենագեղեցիկ թվային մոդելը

Եզրափակչի լավագույն տասնյակը ընտրվել է այն մասնակիցներից, ովքեր ստացել են ամենաբարձր միավորները այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են գեղեցկությունը, տեխնոլոգիաները և սոցիալական ցանցերում ներկայությունը: Լայլիի թվային կերպարը, ինչպես նաև նրա ձգտումը՝ աշխարհին ծանոթացնելու Մարոկկոյի մշակույթի հետ և աջակցելու բոլոր կանանց, նրան դարձրեցել են Miss AI-ի տիտղոսի գլխավոր թեկնածու:

Ժյուրին, որը բաղկացած է եղել թե՛ մարդկանցից, թե՛ Android փորձագետներից, ընտրել է երեք եզրափակիչի մասնակիցներին, ովքեր պետք է պայքարեին հաղթանակի համար։ 2-րդ տեղը զբաղեցրել է Լալինա Վալինան, ով գրավել է Instagram-ի ավելի քան 117,000 հետևորդների, իսկ 3-րդ տեղը՝ Օլիվիա Ս.-ն՝ պորտուգալացի ճանապարհորդուհին, ով ձգտում է իրական և ռոբոտային աշխարհների խաղաղ գոյակցությանը:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները