Մինչև 50,000 եվրո դրամաշնորհներ՝ զբոսաշրջության և նորարարական արդյունաբերության ոլորտի ՓՄՁ-ների համար

EU4Business-ը հայտարարում է 2,000-ից մինչև 50,000 եվրո դրամաշնորհ ստանալու հնարավորության մասին՝ շուկա մուտք գործելու հարցում աջակցության, մարքեթինգի ու որակի չափանիշների վերաբերյալ խորհրդատվության համար։

Դրամաշնորհին կարող են մասնակցել զբոսաշրջության և նորարարական արդյունաբերության ոլորտի ՓՄՁ-ները, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերը։

Մանրամասների համար կարող եք գրել European Union in Armenia էջին։

«ԵՄ-ն բիզնեսի համար» ԵՄ նախաձեռնություն է, որն աջակցում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ՓՄՁ-ներին՝ իրացնելու ողջ ներուժն ու խթանելու տնտեսական աճը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ