Մինչև 10․000 եվրո դրամաշնորհի հնարավորությամբ ծրագիր միգրանտների համար

Վերջին լուրերը
Մինչև 10․000 եվրո դրամաշնորհի հնարավորությամբ ծրագիր միգրանտների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ ICMPD in Armenia
Վերջնաժամկետ՝
 հունիսի 10

Դասընթացի մասին․

- Advertisement -
Մինչև 10․000 եվրո դրամաշնորհի հնարավորությամբ ծրագիր միգրանտների համար

ICMPD in Armenia-ն տեղեկացնում է, որ EU4IMPACT (ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման) ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում:

Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Ծրագրին շնորհիվ մասնակիցները կարող են․

  • Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարքեթինգային արշավներ կազմակերպելու նպատակով։
  • Ստանալ մինչև 10 000 եվրո դրամաշնորհ, որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Ծրագրին կարող են դիմել․

  • ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
  • ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
  • Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ)։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեղեկատվական թերթիկից:

Մինչև 10․000 եվրո դրամաշնորհի հնարավորությամբ ծրագիր միգրանտների համար

Հայտերի ընդունման ժամկետն է մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը: Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները