Հուլիսին միջին ամսական աշխատավարձը կազմել է 304 հազար դրամ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 5.7%-ով։ Միայն հուլիսին միջին աշխատավարձը հասել է 304 հազար 600 դրամի՝ ապահովելով ավելի քան 6% աճ 2024 թվականի հուլիսի նկատմամբ։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ պետական հատվածում աշխատավարձերի միջին մակարդակը կազմել է մոտ 227 հազար դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ շուրջ 323 հազար դրամ։

Տնտեսության ճյուղային կտրվածքով ամենաբարձր աշխատավարձերը շարունակում են արձանագրվել ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ գերազանցելով 900 հազար դրամը, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտում, որտեղ ցուցանիշը մոտ է 834 հազար դրամի։ Միջինից բարձր են նաև աշխատավարձերը պետական կառավարման և պաշտպանության, ինչպես նաև առողջապահության և սոցիալական սպասարկման ոլորտներում։ Իսկ ամենացածր ցուցանիշները գրանցվել են հանրային սննդի և սպասարկման ոլորտներում՝ շուրջ 148 հազար դրամ։

Մարզային կտրվածքով ամենաբարձր աշխատավարձերը կրկին Սյունիքում են՝ ավելի քան 380 հազար դրամ, և մայրաքաղաք Երևանում՝ շուրջ 331 հազար դրամ։ Ամենացածր ցուցանիշները շարունակում են արձանագրվել Գեղարքունիքում և Շիրակում՝ միջինը 147-154 հազար դրամ։

Տղամարդկանց միջին աշխատավարձը հունիսին կազմել է 372 հազար դրամ, իսկ կանանցը՝ 226 հազար դրամ, ինչը շուրջ 1.6 անգամ տարբերություն է։ Տարբերությունն առավել մեծ է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, որտեղ տղամարդկանց աշխատավարձը ավելի քան կրկնակի բարձր է կանանցից։

Սոցիալական ոլորտում (կրթություն, առողջապահություն, մշակույթ և արվեստ) միջին աշխատավարձը հուլիսին կազմել է 212 հազար դրամ, ինչը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 10%-ով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները