Microsoft-ը 16 տարվա մեջ առաջին անգամ կփոխի Office-ի հիմնական տառատեսակը

Վերջին լուրերը
Microsoft-ը 16 տարվա մեջ առաջին անգամ կփոխի Office-ի հիմնական տառատեսակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մինչև 2007 թվականը Microsoft Office ծառայությունների հիմնական տառատեսակը Times New Roman էր, որից հետո այն փոխարինվեց Calibri-ով։ Ընկերությունը տառատեսակը փոխելու պլանների մասին հայտնել էր դեռ 2021 թվականին, իսկ այժմ արդեն հայտնել է պլանների իրագործման մասին։

Microsoft-ը դիզայներներին պատվիրել է հինգ նոր տառատեսակների մշակում՝ Bierstadt (նախկին անունը՝ Aptos), Grandview, Seaford, Skeena և Tenorite, և սկսել է քվեարկություն օգտվողների համար:

- Advertisement -
Microsoft-ը 16 տարվա մեջ առաջին անգամ կփոխի Office-ի հիմնական տառատեսակը

Հաղթողը՝ Aptos-ը, կոչվել է Կալիֆորնիայի քաղաքներից մեկի անունով: Դրա ոճը ոգեշնչված է 20-րդ դարի կեսերի շվեյցարական տպագրությունից: Այն նախագծվել է դիզայներ Սթիվ Մեթսոնի կողմից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները