Թոփ մասնագիտություններ, որոնց կփոխարինի արհեստական բանականությունը — Microsoft

Վերջին լուրերը
Թոփ մասնագիտություններ, որոնց կփոխարինի արհեստական բանականությունը - Microsoft
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft ընկերության վերջին ուսումնասիրության համաձայն՝ կան մի շարք մասնագիտություններ, որոնք բարձր հավանականությամբ կարող են փոխարինվել արհեստական բանականության կողմից։ Ցանկը գլխավորում են թարգմանիչները։

Միևնույն ժամանակ, ուսումնասիրության համաձայն՝ որոշ մասնագիտություններ առայժմ չեն գտնվում ԱԲ-ի կողմից փոխարինման վտանգի տակ։ Դրանց թվում են ֆլեբոտոմիստները (արյուն վերցնող բուժաշխատողները), բուժքույրերը, սենյակային աշխատակիցները, ներկարարները, ծնոտային վիրաբույժները, անվադողերի վարպետները, սանտեխնիկները և շինարարները։

Առանձնացված ցանկը՝ ստորև․

  • Թարգմանիչներ և լեզվաբաններ
  • Պատմաբաններ
  • Ուղեկցորդներ
  • Վաճառքի մասնագետներ
  • Գրողներ և հեղինակներ
  • Հաճախորդների սպասարկման մասնագետներ
  • CNC գործիքների ծրագրավորողներ
  • Հեռախոսային օպերատորներ
  • Ճանապարհորդական գրասենյակների աշխատակիցներ
  • Հաղորդավարներ և ռադիո DJ-ներ
  • Բրոքերային գրասենյակների աշխատակիցներ
  • Ֆերմայի և տնային տնտեսության կառավարման մասնագետներ
  • Հեռախոսային վաճառքի մասնագետներ (թելեմարկետերներ)
  • Կոնսիերժներ (հիմնականում հյուրանոցների մուտքի վերահսկող և սպասարկող անձնակազմ)
  • Քաղաքագետներ
  • Լրագրողներ, լուրերի վերլուծաբաններ
  • Մաթեմատիկոսներ
  • Տեխնիկական գրողներ
  • Խմբագիրներ և սրբագրիչներ
  • Ընդունող աշխատակիցներ ռեստորաններում / հյուրանոցներում
  • Խմբագիրներ
  • Բիզնես դասախոսներ (հետբուհական)
  • Հանրային կապերի մասնագետներ
  • Նմուշներ ցուցադրողներ և ապրանքներ գովազդողներ
  • Գովազդային վաճառքի գործակալներ
  • Նոր հաշիվների բացման աշխատակիցներ
  • Վիճակագիրներ
  • վարձակալական ծառայությունների աշխատակիցներ
  • Տվյալագիտության մասնագետներ
  • Անձնական ֆինանսական խորհրդատուներ
  • Արխիվագետներ
  • Տնտեսագիտության դասախոսներ (հետբուհական)
  • Վեբ ծրագրավորողներ
  • Կառավարման վերլուծաբաններ
  • Աշխարհագրագետներ

Ուսումնասիրության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները