Microsoft-ը պատրաստում է ներկայացնել իր Windows Intelligence ապրանքանիշը

Վերջին լուրերը
Microsoft-ը պատրաստում է ներկայացնել իր Windows Intelligence ապրանքանիշը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft-ն, ըստ երևույթին, պատրաստվում է Windows-ի վերջին տարբերակներում ներդրված AI-ով աշխատող իր բոլոր գործառույթների արմատական ​​վերաբրենդավորման, գրում է techspot.com-ը։

Copilot-ը, Windows Recall-ը և այլ AI գործիքներ շուտով կարող են միավորվել մեկ Windows Intelligence ապրանքանիշի ներքո։ Windows Intelligence անվանումը կարծես թե Apple-ի մարքեթինգային քայլն ընդօրինակելու փորձ լինի, քանի որ առաջին ընկերությունը, որն իր արտադրանքի մեջ ներմուծեց մարքեթինգային «ինտելեկտը», Apple-ն էր, թեև իրականում այն ​​շատ հեռու է AI-ի ոլորտում առաջատարը լինելուց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Apple Intelligence ծառայությունը ներկայացվեց նոր AI գործառույթներով, որոնք ներկայումս հասանելի են միայն iOS, iPadOS և macOS հարթակներում։

Այս մասին վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ հետազոտողները հայտնաբերել են Windows Intelligence տերմինը AppPrivacy.adml Group Policy Object Editor-ի կաղապարի ֆայլում: Եթե ​​հետազոտողների զեկույցները ճշմարիտ լինեն, Microsoft-ը կարող է շուտով հրաժարվել Copilot անվանումից՝ ավելի քան մեկ տարի օգտագործելուց հետո:

Նշենք, որ Microsoft-ը նախկինում օգտագործել է Intelligence տերմինը, սակայն այդ ժամանակ խոսքը վերաբերում էր անվտանգության թարմացումներին, ոչ թե AI-ի հատկանիշներին:Ընկերությունը նախատեսում է բազմամիլիարդանոց ներդրումներ արհեստական ​​ինտելեկտի զարգացման և առաջմղման համար:

Նշենք, որ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ խոշոր տեխնոլոգիական ընկերություններն ավելի քան 200 միլիարդ դոլար կծախսեն արհեստական ​​ինտելեկտի զարգացման վրա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները