TEDxYerevan-ը վերադառնում է բեմ։ Այն տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 13-ին:
«Մի անգամ… գիտություն» խորագրով միջոցառումը նպատակ ունի բացահայտել Հայաստանի գիտության առջև ծառացած մարտահրավերները։
TEDxYerevan-ը բեմում հնչելու են հայկական գիտության լավագույն պատմությունները, ինչպես նաև քննարկվելու են գիտության զարգացման հեռանկարները Հայաստանում և դրանց ազդեցությունը Հայաստանի ապագայի վրա:
TEDxYerevan-ը ցանկանում է դառնալ որակյալ գիտական հաղորդակցության և քննարկումների խթան Հայաստանում։
Նման հաղորդակցությունը կարող է առաջանալ զանգվածային լրատվության միջոցների, գիտական ամսագրերի, գրքերի ու հանրային զրույցների, այնպիսի իրադարձությունների շնորհիվ, ինչպիսին TEDxYerevan-ն է:
Առաջարկվում է պատրաստվել լսելու հայ գիտության և գիտնականների մասին ամենաոգեշնչող պատմությունները և դրանք տարածել՝ ոգեշնչելով հայ յուրաքանչյուր երեխայի, երիտասարդ տղամարդու և կնոջ դառնալ գիտնական:
TEDxYerevan-ի մանրամասներին ծանոթանալու, բանախոսների և միջոցառման մասին իրազեկվելու համար հետևե՛ք էջին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։