Meta-ն թողարկել է «3D Gen» 3D մոդելների AI գեներատոր

Վերջին լուրերը
Meta-ն թողարկել է «3D Gen» 3D մոդելների AI գեներատոր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta Platforms-ի հետազոտական ​​ստորաբաժանումը ներկայացրել է նոր գեներատիվ ալգորիթմ «3D Gen»-ը, որը թույլ է տալիս տեքստային նկարագրության հիման վրա ստեղծել բարձրորակ 3D օբյեկտներ, գրում է Petapixel-ը։

Ըստ մշակողների՝ նոր նեյրոնային ցանցը գերազանցում է անալոգներին՝ ստեղծված մոդելների որակով և ստեղծման արագությամբ։

- Advertisement -
Meta-ն թողարկել է «3D Gen» 3D մոդելների AI գեներատոր

Meta-ն հայտնում է, որ նեյրոնային ցանցն իր արագությամբ 3-10 անգամ գեներացում է նմանատիպ ալգորիթմներին։ Այս ամենն այն կարող է անել 1 րոպեից պակաս ժամանակում:

Ֆունկցիոնալ առումով, նոր ալգորիթմը նման է որոշ գոյություն ունեցող անալոգների, ինչպիսիք են Midjourney-ը և Adobe Firefly-ը: Տարբերություններից մեկն այն է, որ 3D Gen-ը ստեղծում է մոդելներ, որոնք կարող են օգտագործվել իրական կյանքի օբյեկտների մոդելավորման և մատուցման հավելվածներում:

Ըստ մշակողների՝ այս մոտեցումը թույլ է տալիս ունենալ ավելի որակյալ 3D գեներացիա՝ ամբողջական բովանդակություն ստեղծելու համար։

3D Gen-ը միավորում է երկու հիմնական լեզվական մոդելներ՝ Meta AssetGen և TextureGen։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները