Meta-ն AI-ի մարզման համար օգտագործում է Instagram-ի և Facebook-ի բովանդակությունը

Վերջին լուրերը
Meta-ն AI-ի մարզման համար օգտագործում է Instagram-ի և Facebook-ի բովանդակությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

AI տեխնոլոգիական ընկերությունները փնտրում են տվյալների աղբյուրներ՝ իրենց AI մոդելներին ուսուցանելու համար, իսկ Meta-ն, կարծես, մեծ առավելություն ունի նրանց նկատմամբ՝ այդ նպատակով կարողանալով օգտագործել Instagram-ի և Facebook-ի բովանդակությունը: Այս մասին Bloomberg Tech Summit-ում հայտարարել է Meta-ի արտադրանքի գծով տնօրեն Քրիս Քոքսը։

Վերջինս պարզաբանել է, որ Meta-ն օգտագործում է հրապարակայնորեն հասանելի լուսանկարներ և տեքստ Instagram-ից և Facebook-ից՝ իր արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված տեքստային պատկերների գեներատորին մարզելու համար: «Մենք չենք մարզվում մասնավոր տվյալների վրա, մենք չենք մարզվում տվյալների վրա, որոնք մարդիկ կիսում են իրենց ընկերների հետ, մենք մարզվում ենք հանրային տվյալների վրա», – ասել է նա:

Ըստ նրա՝ Meta AI-ը կարող է ստեղծել «իսկապես զարմանալի որակի» պատկերներ, քանի որ Instagram-ը լի է «արվեստի, նորաձևության, մշակույթի և պարզապես մարդկանց պատկերներով»: Meta AI-ի միջոցով պատկեր ստեղծելու համար օգտատերը պարզապես պետք է մուտքագրի հարցում, որը սկսվում է «draw» բառով, և այն կգեներացնի չորս համապատասխան պատկեր։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները