Meta-ի VR-տեխնոլոգիաները սկսել են օգտագործվել վիրահատությունների պատրաստվելու համար 

Վերջին լուրերը
Meta-ի VR-տեխնոլոգիաները սկսել են օգտագործվել վիրահատությունների պատրաստվելու համար 
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։

Oculus Quest 2 VR սարքը օգնում է վիրաբույժներին վիրահատություններից առաջ մարզումներ կատարելիս: Ապագա բժիշկները օգտագործում են վիրտուալ իրականության տեխնոլոգիաները ուսուցման գործում: Դա օգնում է փորձ ձեռք բերել՝ առանց պացիենտներին վնաս տալու:

Վիրաբույժները օգտագործում են Oculus Quest 2-ը վիրաբուժական միջամտությունների իմիտացիայի համար, ինչը թույլ է տալիս տան պայմաններում աշխատել հմտությունների զարգացման վրա: Բացի դա՝ ուսումնական հաստատությունները սկսում են ներդնել VR-տեխնոլոգիաներ նաև կրթական ծրագրերում: Այդ մասին հայտնում է CNBC-ն:

Meta-ի VR-սարքավորման շնորհիվ բժիշկ Ջեյք Շայնը վիրահատությունից առաջ օրական երկու անգամ մարզվում էր. «Դուք կարող եք իրապես կենտրոնանալ և հասկանալ, թե ինչ անել և չանել պացիենտի համար զրոյական ռիսկով», — պատմել է Ջեյքը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Meta-ի VR-տեխնոլոգիաները սկսել են օգտագործվել վիրահատությունների պատրաստվելու համար 
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները