Meta-ն պատրաստվում է գործարկել գեներատիվ AI-ի ավելի հզոր համակարգ, քան GPT-4-ն է. WSJ

Վերջին լուրերը
Meta-ն պատրաստվում է գործարկել գեներատիվ AI-ի ավելի հզոր համակարգ, քան GPT-4-ն է. WSJ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta-ն ծրագրում է հաջորդ տարի թողարկել նոր գեներատիվ արհեստական ​​ինտելեկտի (AI) համակարգ, որը մի քանի անգամ ավելի հզոր կլինի, քան հուլիսին ներկայացրած Llama 2-ը։

Ընկերությունն ակնկալում է, որ 2024-ի սկզբին կսկսի վերապատրաստել իր նոր լեզվական մեծ մոդելը (LLM)՝ սեփական ենթակառուցվածքի վրա, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին։

- Advertisement -
Meta-ն պատրաստվում է գործարկել գեներատիվ AI-ի ավելի հզոր համակարգ, քան GPT-4-ն է. WSJ

Արհեստական ​​ինտելեկտի գեներատիվ գործիքների զարգացումն արագացնելու խումբը ստեղծվել է 2023 թվականի սկզբին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կողմից։ WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Ցուկերբերգը պնդում է, որ նոր մոդելը, ինչպես Meta-ի ավելի վաղ ներկայացրած AI առաջարկները, լինi բաց կոդով և, հետևաբար, ազատ հասանելի լինի ընկերությունների համար՝ արհեստական ​​ինտելեկտով աշխատող գործիքներ ստեղծելու համար:

Այժմ Meta-ն կառուցում է տվյալների կենտրոններ, որոնք անհրաժեշտ են նոր մոդելը գործարկելու համար և ձեռք է բերում Nvidia-ի նորագույն H100 չիպերը՝ AI-ի ուսուցման համար օգտագործելու համար: Meta-ն նախկինում համագործակցել է Microsoft-ի հետ՝ Llama 2-ը հասանելի դարձնելու Microsoft Azure ամպային հաշվողական հարթակում, ըստ WSJ-ի որոշ զրուցակիցների, սակայն, ընկերությունը նախատեսում է նոր մոդելը վերապատրաստել սեփական ենթակառուցվածքի վրա: Meta-ն հուսով է, որ արհեստական ​​ինտելեկտի նոր մոդելը նույնքան ընդունակ կլինի, որքան GPT-4-ը (OpenAI-ն այն գործարկել է մարտին):

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները