Meta-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը

Վերջին լուրերը
Meta-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը՝ չորեքշաբթի օրը շուկայական սակարկությունների ընթացքում բաժնետոմսերի գնի ռեկորդային աճի պայմաններում: Ընկերության արժեթղթերին գինն աճել է ավելի քան 2%-ով և հասել 396 դոլար՝ մեկ միավորի դիմաց։ Իսկ տարեսկզբից Meta-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 12%-ով, գրում է CNBC-ն։

Ընկերության բաժնետոմսերի արժեքի արագ աճը սկսվել է 2023 թվականին և տարեվերջին հասել է գրեթե 200%-ի։ Ինչպես հայտնում է CNBC-ն, այս աճի հիմնական շարժիչներից մեկը Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի որոշումն էր՝ ծախսերի կրճատման միջոցներ ձեռնարկել, որոնք հանգեցրին ընկերությունից ավելի քան 20 000 աշխատակիցների հեռացմանը։

- Advertisement -
Meta-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը

Բաժնետերերը դրական են տրամադրված Meta✴-ի նկատմամբ, քանի որ ընկերությունը ձգտում է ամրապնդել իր դիրքերը որպես ուժեղ խաղացող արհեստական ​​ինտելեկտի ոլորտում: Անցյալ շաբաթ Ցուկերբերգն ասել էր, որ մինչև 2024 թվականի վերջ Meta-ն NVIDIA-ից ձեռք կբերի 350,000 հատուկ H100 AI արագացուցիչներ, և նրա համակարգերի ընդհանուր հաշվարկային կատարումը «համարժեք կլինի մոտավորապես 600 հազար H100 արագացուցիչների»: Այս ամենը ցույց է տալիս, որ Meta-ն միլիարդավոր դոլարներ է ներդնում իր AI ենթակառուցվածքի զարգացման համար:

Ընկերությունը չորրորդ եռամսյակի և ամբողջ անցած տարվա ֆինանսական հաշվետվությունները կներկայացնի փետրվարի 1-ին։ Հավելենք, որ Meta-ի կապիտալիզացիան առաջին և վերջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը 2021 թվականին։ 2021 թվականի սեպտեմբերին դրա շուկայական արժեքը մոտեցել է 1,1 տրիլիոն դոլարին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները