«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո մեկնարկում են «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացներ։

Մասնակցել կարող են 15-ից 29 տարեկան այն երիտասարդներըն, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ, մասնավորապես՝ տեսախաղերով (անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից)։

Դիմորդները հայտերի հիման վրա անցնելով նախնական ընտրություն՝ կմասնակցեն թեստավորման և հարցազրույցի։ Այնուհետև կհաճախեն դասընթացների Երևանում, Գյումրիում (Gyumri Technology Center — GTC) կամ Վանաձորում (Vanadzor Technology Center — VTC) (մասնակցի բնակության վայրով պայմանավորված)։

Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար տեխնիկական գիտելիքներ, ինչպիսիք են՝ ծրագրավորումը և խաղերի մշակումը, ինչպես նաև կարևոր փափուկ հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում:

Դասընթացը հաջողությամբ անցնելուց հետո մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցելու բութքեմփ-ինկուբացիոն փուլին, որի ընթացքում, աշխատելով թիմերով, կկարողանան մշակել և կփորձարկել սեփական խաղը՝ փորձառու մենթորների աջակցությամբ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 26-ը լրացնել առցանց հայտաձևը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները