Մեկնարկում է «Քո աշխատանքի բանալին» նախաձեռնության հաջորդ փուլը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) և SoloLearn ընկերությունն ընձեռում են ևս մեկ հնարավորություն՝ միանալու «Քո աշխատանքի բանալին» նախաձեռնությանը, որի շնորհիվ մասնակիցները կկարողանան անվճար սովորել ծրագրավորման տարբեր լեզուներ, ընդգրկվել ծրագրավորողների համայնքում և շահել մրցանակներ։

Նախաձեռնության շնորհիվ մասնակիցները սովորելու են ստեղծել  վեբկայքեր կամ հավելվածներ ծրագրավորման տարբեր լեզուներով, իսկ եթե հետաքրքրված են տվյալներով, ապա կկարողանան առաջին քայլերը անել տվյալների վերլուծության և տվյալագիտության ոլորտում։

Սովորելու հետ մեկտեղ մասնակիցները հնարավորություն են ունենալու վաստակել միավորներ և առաջինը լինելու դեպքում ստանալ մրցանակ` Iphone 15 pro բջջային հեռախոս։

Դասընթացի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցները հնարավորություն կունենան վարձատրվող պրակտիկա անցնել հայտնի ընկերություններում և իրականացնել դեպի իրենց երազանքի մասնագիտություն տանող հաջորդ քայլը։

Ո՞վքեր կարող են մասնակցել

15-29 տարեկան երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից։

Ինչպե՞ս մասնակցել․

Մասնակցելու համար անհրաժեշտ է․

-Լրացնել այս հայտը մինչ փետրվարի 28-ը,

-Սպասել ծրագրում ընդգրկվելու մասին հայտնող նամակին,

-Մինչ այդ միանալ այս տելեգրամյան ալիքին, նորությունները բաց չթողնելու համար։

Հիշեցնենք, որ նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ