Մեկնարկում է Գիտական ինկուբացիայի ծրագրի 2023թ. միջազգային հայտերի ընդունման 1-ին փուլը

Վերջին լուրերը
Մեկնարկում է Գիտական ինկուբացիայի ծրագրի 2023թ. միջազգային հայտերի ընդունման 1-ին փուլը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ EIF
Վերջնաժամկետ՝
 փետրվարի 28
Գրացման հղում՝ https://bit.ly/3uIeOIB

Միջոցառման մասին․

- Advertisement -
Մեկնարկում է Գիտական ինկուբացիայի ծրագրի 2023թ. միջազգային հայտերի ընդունման 1-ին փուլը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիայի ծրագրի 2023թ. միջազգային հայտերի ընդունման 1-ին փուլի մեկնարկի մասին:

Ծրագրի նպատակն է աջակցել գիտնականներին, ընկերություններին և հետազոտական ​​հաստատություններին աշխարհի տարբեր ծայրերից՝ առաջ քաշելու բեկումնային գաղափարներ, վարկածներ և կառավարելու բիզնես կառույցների ստեղծման գործընթացը՝ հիմնվելով գիտական ​​արդյունքների վրա։

հետազոտությունների և գիտելիքի փոխանակմամբ ձևավորել նոր գործընկերային կապեր և ամրապնդել երկկողմ համագործակցությունն՝ արդյունաբերական և գիտական համայնքների միջև, այդպիսով խթանելով գիտության առևտրայնացման գործընթացը։

Ծրագրի արդյունքում մի շարք թիմեր կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում և ոչ ֆինանսական ռեսուրսներ, կսկսեն աշխատել հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 28-ը լրացնել այս հայտադիմումը։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գիտական ինկուբացիայի ծրագրի ներքո 2023-ի միջազգային հայտերի ընդունման 1-ին փուլի շրջանակում փետրվարի 9-ին կկազմակերպվեն առցանց տեղեկատվական հանդիպումներ բոլոր հետաքրքրված թեկնածուների համար։

1-ին տեղեկատվական հանդիպումը (հայերենով) տեղի կունենա ժամը 14։00-ին (Երևանի ժամանակով), 2-րդը (անգլերենով)՝ ժամը 15։00 (Երևանի ժամանակով)։ Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել մինչև փետրվարի 9-ը՝ ժամը 12:00։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները