Մեկնարկում է «Empowering Science» ծրագիրը

Վերջին լուրերը
Մեկնարկում է «Empowering Science» ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» Հիմնադրամը (EIF)՝ PMI Science-ի աջակցությամբ այս տարի ևս իրականացնում են «Empowering Science» ծրագիրը։

Այս ծրագրի շրջանակներում վերջին 2 տարում 245 մարդ արդեն իսկ անձնական և մասնագիտական աճի հնարավորություն է ստացել։

- Advertisement -
Մեկնարկում է «Empowering Science» ծրագիրը

«Empowering Science» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական կարողությունները՝ ավելացնելով տարբեր ուղղություններով առաջադեմ հմտություններ ունեցող ներկա և ապագա գիտնականների թիվը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան TRIZ-ի հիմունքներին և մոտեցումներին, կսովորեն ցանկացած բարդության խնդիրները հասկանալու և լուծելու համակարգված մոտեցումները, կհասկանան, թե ինչպես խթանել ստեղծագործ և նորարար մտածողությունը, ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում:

Դասընթացները անցկացվելու են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։

Ծրագրի մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ:

Հայտերը ընդունվելու են մինչև նոյեմբերի 15-ը։ Հայտադիմումը կարող եք լրացնել՝ անցնելով հղմամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները