Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Ինժիներական ասոցիացիա
Երբ՝ դեկտեմբերի 23-25
Որտեղ՝ Երևան, Վանաձոր
Միջոցառման մասին․
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022» Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների ամենաընդգրկուն շարքի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները և խթանել ճարտարագիտական համայնքի զարգացումը:
Միջոցառումն այս տարի կանցկացվի «Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրի ներքո՝ ընդգծելով նաև միջոլորտային փոխգործակցության կարևորությունը։
Միջոցառման շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։
Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:
Միջոցառման օրակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը՝ պարտադիր։ Գրանցվել կարող եք այս հղումով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։