9.1 C
Yerevan
Tuesday, May 24, 2022

Մեկնարկում է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը, որին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները

Վերջին լուրերը

Մեկնարկում է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը, որին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ մինչև 500.000-ական դրամ:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  2. Քիմիական գիտություններ
  3. Կենսաբանական գիտություններ
  4. Տեխնիկական գիտություններ
  5. Գյուղատնտեսական գիտություններ
  6. Պատմական գիտություններ
  7. Տնտեսագիտություն
  8. Բանասիրական գիտություններ
  9. Իրավաբանական գիտություններ
  10. Մանկավարժական գիտություններ
  11. Բժշկական գիտություններ
  12. Դեղագործական գիտություններ
  13. Արվեստագիտություն
  14. Ճարտարապետություն
  15. Հոգեբանական գիտություններ
  16. Ռազմական գիտություններ
  17. Սոցիոլոգիական գիտություններ
  18. Քաղաքական գիտություններ
  19. Գիտություններ երկրի մասին
  20. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.

  • ունեն կիրառական նշանակություն,
  • առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
  • ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
  • գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները