FAST հիմնադրամի STAN հրեշտակ ներդրողների ցանցը ընդունում է փիթչինգի 12-րդ սեսիայի հայտերը:
Եթե ներկայացնում եք վաղ փուլում գտնվող ստարտափ, որը ներկայացնում է արհեստական բանականության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտը, ուրեմն կարող եք դիմել՝ մասնակցելու համար սեսիային:
STAN 12-րդ փիթչինգ սեսիան կայանալու է փետրվարի 24-ին: Իսկ հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 5-ը, ժամը 23:59:
Փիթչինգ սեսիայի հայտ ներկայացնելու համար անցե՛ք հղումով:
STAN-ը հայ հրեշտակ ներդրողների գլոբալ ցանց է, որը ներդրումներ է կատարում սաղմնային փուլում գտնվող ստարտափներում, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության, գիտության և տեխնոլոգիաների նորարարությունները խթանելու վրա:
Ցանցը միավորում է 39 միջազգային գործարարների 7 երկրներից ամենատարբեր ոլորտներից՝ բիոթեք, ճարտարագիտություն, ֆինանսներ և այլն:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Մեկնարկել է STAN-ի հայտադիմումների ընդունումը
- Advertisement -