Թումո ակադեմիա. Մեկնարկել է Թումոյի նոր նախագիծը

Վերջին լուրերը
Թումո ակադեմիա. Մեկնարկել է Թումոյի նոր նախագիծը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փետրվարի 27-ին Թումո Երևանում տրվել է «Թումո ակադեմիա» ծրագրի մենկարկը։

Վեցամսյա կրթական ծրագրի նպատակն է 21 տարեկանը լրացած անձանց տրամադրել Թումոյում նոր մասնագիտություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու հնարավորություն։

Թումո ակադեմիան կտրամադրի ուսուցում Թումոյի նորարարական ոլորտներում և ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։ Առանց նախնական մասնագիտական փորձի՝ մասնակիցները կապահովվեն կրթաթոշակով և կստանան ինտենսիվ կրթություն, իսկ բարեհաջող ավարտելով՝ կմիանան Թումոյի թիմին որպես դասընթացավարներ:

Ծրագիրն իր առաջին փուլում կկենտրոնանա Կապան, Կողբ և Դիլիջան համայնքների Թումո կենտրոնների համար դասընթացավարներ պատրաստելու վրա, իսկ հետագայում` Թումոյի ընդլայնմանը զուգահեռ կգործարկվի բոլոր մարզերում:

«Մենք այսօր հայտարարում ենք մի նախագիծ, որի արդյունքները տեսնելու ենք տասնամյակներով։ Ընդլայնելով մեր աշխարհագրությունը ՀՀ-ի մարզերում ու Արցախում՝ նպատակ ենք դնում բոլոր պատանիներին տալ հավասարապես որակյալ, առաջադեմ կրթություն»,- նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Գործարկման առաջին փուլում այն կտրամադրի ուսուցում ութ ոլորտներում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և ստեղծագրություն։  Հետագա փուլերում նախատեսվում է պատրաստել դասընթացավարներ Թումոյի կրթական բոլոր 14 ոլորտներում` այժմ աշխատող և մոտակա տարիներին գործարկվող մարզային կենտրոնների, ինչպես նաև Թումո Երևանի համար։

«Ակադեմիայի ուսանողների հետ է աշխատելու մեր դասընթացավարների փորձառու թիմը: Թիմում են ոլորտի լավագույն մասնագետներ` թե՛ Թումոյում դասավանդման տարիների փորձ ունեցող մեր գործընկերները, թե՛ մեզ նոր միացած էքսպերտներ: Մշակելով ծրագրի բովանդակությունը` նրանք կփոխանցեն Թումոյի կրթական մեթոդաբանության յուրահատկությունները Ակադեմիայի ուսանողներին»,- նշել է ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը:

Ծրագրին միանալու համար միակ նախապայմանը 21 և ավելի տարեկան լինելն է։

Մինչ 2023-ի ապրիլի 1-ը լրացնելով հարցաթերթիկ առցանց academy.tumo.org կայքում՝ առաջին խմբի դիմորդները կանցնեն նախնական ընտրության, հարցազրույցի և առաջադրանքի փուլերը և, դրանք հաղթահարելու դեպքում, կսկսեն ուսուցումը 2023-ի մայիսից։

Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից և կդառնան Թումոյի թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները