Մեկնարկել է Koreez 2023 համադպրոցական առցանց մրցույթը

Վերջին լուրերը
Մեկնարկել է Koreez 2023 համադպրոցական առցանց մրցույթը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Koreez Հայաստանի ամենահեղինակավոր համադպրոցական առցանց մրցույթը փետրվարի 21-ից սկսել է մասնակցության հայտերի ընդունումը։

Koreez-ն առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հանրակրթական և մասնավոր բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները:

Մրցույթն անցկացվում է առցանց տարբերակով, բաղկացած է երկու փուլից և մրցանակաբաշխությունից։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 16-ը գրանցվել այստեղ։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ։

Koreez-ը ստեղծվել է 2020 թվականին՝ ոլորտում առավել քան 12 տարվա հաջողված ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից՝ օգտագործելով կրթական ոլորտում տարիների կուտակած փորձը և խաղայնացված կրթության միջոցով գիտելիք փոխանցելու նորարարական մոտեցումները։

Koreez-ի առաքելությունն է ստեղծել առաջին ամենաուրախ կրթական միջոցառումը՝ համախմբելով տարբեր տարիքային խմբերի աշակերտների Հայաստանից և Արցախից։ Koreez-ը հնարավորություն կընձեռի ոչ միայն մրցել գիտելիքներով, այլ նաև դառնալ ամենաուրախ կրթական միջոցառման մասնակիցը և ստանալ արժեքավոր մրցանակներ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները