Մեկնարկել է Գիտական ինկուբացիոն ծրագրի միջազգային հայտերի ընդունման 5-րդ փուլը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է հետազոտությունների և գիտելիքի փոխանակմամբ ձևավորել նոր գործընկերային կապեր և ամրապնդել երկկողմ համագործակցություն արդյունաբերական և գիտական համայնքների միջև՝ այդպիսով խթանելով գիտության առևտրայնացման գործընթացը։
Ծրագրի արդյունքում մի շարք թիմեր կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում և ոչ ֆինանսական ռեսուրսներ ու կսկսեն աշխատել հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է: Մանրամասն տեղեկատվության համար անցեք հղումով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։