Հայկական ընկերությունների համար նոր հնարավորություն կա՝ լուծելու ֆինանսների ներգրավման խնդիրը կապիտալի շուկայի միջոցով, և այդ գործընթացում ստանալու արժեքավոր ֆինանսական և մասնագիտական աջակցություն։ Կապիտալի շուկայի աջակցության ծրագիրը նպատակ ունի զարգացնել ոլորտը Հայաստանում՝ այն դարձնելով թափանցիկ, կայուն և գրավիչ ներդրողների համար։ Ծրագիրը իրականցնում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական միությունը, գործընկերների՝ Galt & Taggart և Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ համատեղ և Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցությամբ:
Կապիտալի շուկայի աջակցության ծրագիրը միտված է ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները, բարձրացնել ներդրողների վստահությունը և խթանել Հայաստանի կայուն տնտեսական զարգացումը։ Ծրագրին դիմելու համար գրանցումն անվճար է։ Հայտը լրացնելիս պահանջվում են միայն ընդհանուր տեղեկություններ։ Հետաքրքրված ընկերությունները կարող են դիմել Կապիտալի շուկայի աջակցության ծրագրի պաշտոնական կայքի միջոցով։ Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է՝ մինչև ժամը 23։59-ը։
Մանրամասները՝ ռեպորտաժում։
Կարդացե՛ք նաև