Ամփոփվել են Հայաստանում առաջին անգամ անցկացված մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի արդյունքները

Վերջին լուրերը
Ամփոփվել են Հայաստանում առաջին անգամ անցկացված մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի արդյունքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոյեմբերի 3-ին Սերգեյ Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում կայացավ մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակների հանձնման արարողությունը, որին ներկա էին լինելու տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, ԲՈՒՀ-երի և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Օլիպիադայում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն (Վահագն Հովհաննիսյան), 500,000 (Ալեքսանդր Լումկին) և 300,000 (Ստեփան Գևորգյան) ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ:

Օլիմպիադան կազմակերպվել է Armenian Code Academy-ի, հիմնական գործընկեր WorldQuant-ի, գործընկերներ Align Technology-ի, OMD-ի և  համայնքային գործընկերների հետ համատեղ:

Մաթեմատիկայի օլիմպիադայի դիմորդների թիվը գերազանցել է 500-ը, երկրորդ փուլ են անցել 74 մասնակիցներ:

Օլիմպիադային մասնակցել են համալսարանների բոլոր կուրսերի ուսանողները (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ինչպես նաև վերջին երեք տարում բակալավրի աստիճան ստացած շրջանավարտները։ Դիմորդների թվում են եղել նաև մասնակիցներ միջազգային բուհերից՝ Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի և MIPT — Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտներից, Շանհայի Ցզյաո Տոնգի, Չինաստանի Էլեկտրոնային գիտության և տեխնոլոգիայի, Լոնդոնի քաղաքային և Վաթերլոյի համալսարաններից:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Ամփոփվել են Հայաստանում առաջին անգամ անցկացված մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի արդյունքները
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները