Մաթեմատիկայի օլիմպիադա 2024-ի գրանցումների մեկնարկը տրված է

Վերջին լուրերը
Մաթեմատիկայի օլիմպիադա 2024-ի գրանցումների մեկնարկը տրված է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Armenian Code Academyին ՝ Hoory AI-ի հետ համատեղ, կազմակերպում են մաթեմատիկայի օլիմպիադա նաև այս տարի՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլ տեխնոլոգիական կազմակերպությունների հովանավորությամբ:

Այս տարի ևս օլիմպիադան կանցկացվի 2 փուլով՝

Առաջին փուլ՝ օնլայն, նոյեմբերի 3-ին
Բոլոր մասնակիցները կստանան անվճար մասնագիտական և կրթական խորհրդատվություն, լավ արդյունք ցուցաբերած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։

Երկրորդ փուլ՝ օֆֆլայն
Օրը կհայտարարվի առաջին փուլի արդյունքները հրապարակելուց հետո:
Երկրորդ փուլի մասնակիցները կունենան հնարավորություն անցնել հարցազրույցներ լավագույն տեխնոլոգիական կազմակերպություններում (ծրագրային ինժեներիա, մեքենայական ուսուցում):

Մրցանակներ

Հաղթողները կստանան դրամական մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում.
1-ին տեղ՝ 1.000.000 դրամ
2-րդ տեղ՝ 500.000 դրամ
3-րդ տեղ՝ 300.000 դրամ

Ովքե՞ր կարող են մասնակցել

Օլիմպիադային կարող են մասնակցել ներկա պահին համալսարանների ցանկացած կուրսի ուսանողները (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ինչպես նաև վերջին երեք տարում բակալավրիատի աստիճան ստացած շրջանավարտները։

Ինչպե՞ս մասնակցել

Մասնակցել կարող եք գրանցման միջոցով՝ այստեղ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները