Կազմակերպիչ՝ «Մատենա» միջազգային բիզնես դպրոց
Երբ՝ Փետրվարի 1, 2024, 18:30
Որտեղ՝ Բաղրամյան 6
«Մատենա» միջազգային բիզնես դպրոցը փետրվարի 1-ին կազմակերպում է «Բաց դռների օր»՝ հնարավորություն տալով բոլոր հետաքրքրվողներին՝ ծանոթանալու դպրոցի առաջիկա ծրագրերին և առաջարկվող հնարավորություններին:
«Բաց դռների օրվա» շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան՝ անհատական խորհրդատվություն ստանալու առաջիկա ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև կկայանա պանելային քննարկում, որտեղ «Մատենայի» շրջանավարտները կպատասխանեն ապագա մատենացիների հարցերին և կկիսվեն ուսումնառության վերաբերյալ իրենց փորձառությամբ:
Հանդիպման մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ այս հղումով:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։