Տվյալների խոշոր արտահոսք է տեղի ունեցել․ 16 միլիոն գաղտնաբառ ու օգտանուն հայտնվել է համացանցում

Վերջին լուրերը
Տվյալների խոշոր արտահոսք է տեղի ունեցել․ 16 միլիոն գաղտնաբառ ու օգտանուն հայտնվել է համացանցում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Cybernews պարբերականի տվյալներով՝ հայտնաբերվել է մոտ 16 միլիարդ գրառում պարունակող 30 տարբեր տվյալների հավաքածուի արտահոսք, որոնք ներառում են օգտանուններ և գաղտնաբառեր՝ լայն սպեկտրի թվային ծառայությունների համար։

Ըստ հրապարակման՝ արտահոսել են մուտքի տվյալներ Google, Apple, GitHub, Telegram, ինչպես նաև VPN ծառայությունների և պետական հարթակների համար։ Տվյալները, ըստ աղբյուրի, արդիական են, ոչ թե հնացած կամ արխիվային։ Շատ դեպքերում արտահոսքը ներկայացված է URL / Login / Password ձևաչափով, ինչը հնարավոր հարձակվողներին տալիս է արագ մուտքի հնարավորություն տարբեր հաշիվներ։

Փորձագետները զգուշացնում են, որ սա կարող է վտանգի տակ դնել գրեթե ցանկացած առցանց հարթակում անձնական տվյալների անվտանգությունը։

Cybernews-ը հիշեցնում է՝

  • Օգտագործել երկփուլային նույնականացում (2FA),
  • Հրաժարվելը գաղտնաբառերի կառավարիչ ծրագրերից կարող է հակառակ արդյունք ունենալ՝ անվտանգության մակարդակը նվազեցնելով։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները