Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նամակ է ստացել օրենսդիրներից, որոնք մտահոգված են Facebook-ում և Instagram-ում թմրամիջոցների ապօրինի գովազդով, գրում է CNBC-ին։
Մտահոգությունը կայանում է նրանում, որ ընկերությունը չի կարողանում կանխել թմրամիջոցների ապօրինի գովազդը իր հարթակներում:
Ներկայացուցիչների պալատի անդամներն այս հարցը բարձրացրել են՝ հիմնվելով The Wall Street Journal-ի և ոչ առևտրային Tech Transparency Project-ի վերջին զեկույցների վրա, որոնք Facebook-ում և Instagram-ում բացահայտեցին օգտատերերին դեպի երրորդ կողմի ծառայություններ ուղղորդող գովազդների հոսք, որտեղ էլ նրանք կարող են գնել դեղատոմսով դեղահաբեր, կոկաին և այլ տեսակի թմրամիջոցներ։
Նշվում է, որ ամենաանհանգստացնողն այն է, որ Meta-ն շարունակում է գովազդներ ցուցադրել, չնայած որ ընկերությունը հետաքննության է ենթարկվում ԱՄՆ դաշնային դատախազների կողմից՝ թմրամիջոցների ապօրինի վաճառքը հեշտացնելու գործով։
Պալատի անդամները Ցուկերբերգին են ուղղել 15 հարց, որին նա պետք է պատասխանի մինչև սեպտեմբերի 6-ը:
Meta-ն իր հերթին հաստատել է նամակի ստացումը և հայտնել, որ պատրաստվում է պատասխանել:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: