Կոպենհագենի տեխնոլոգիական համալսարանի հետազոտական թիմը ներկայացրել է հայտնի Super Mario Bros խաղի նոր «աշխարհների» գեներացման տեխնոլոգիա, որն իրենք անվանել են MarioGPT, փոխանցում է TechCrunch-ը:
Տեխնոլոգիան հիմնված է GPT-2 մոդելի վրա, որը ներկայումս մեծ տարածում գտած ChatGPT չաթ-նոտի հիմքում դրված GPT-3 լեզվական մոդելի նախորդ տարբերակն է: Բայց որպեսզի Super Mario-ի միջավայրը հնարավոր լինի «բացատրել» GPT-2-ին, հետազոտողները այն վերածել են սիմվոլների շարքի, օրինակ՝ ճանապարհը ներկայացված է x տառերով, իսկ խողովակները՝ []-ներով:
Այս դեպքում, ցանկացած «աշխարհ» իրենից ներկայացնելու է սիմվոլների որոշակի դասավորություն, իսկ GPT-2 մոդելն էլ օգնում է կառուցել այն: Բայց հեղինակները նաև որոշակի տրամաբանություն են ներդրել այն կառուցելու համար, որպեսզի «աշխարհները» լինեն հետաքրքիր ու անցանելի: Բացի այդ, հնարավոր է նախապես սահմանել գեներացվող «աշխարհի» պարամետրերը:
Այսպիսով, MarioGPT-ին թույլ է տալիս ստեղծել անվերջ «աշխարհներ» ու վայելել սիրելի խաղը «հավերժ»: Բայց պետք է նշել, որ սա փորձնական նախագիծ է և հասանելի է մասսայական օգտագործման համար:
Կարդացե՛ք նաև՝
- Angry Birds հայտնի խաղը կհեռացվի Google Play-ից
- Amazon-ում վաճառվում են ChatGPT-ի կողմից գրված գրքեր ու հեքիաթներ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: