Logitech: Անսահմանափակ հնարավորություններ վիդեո կապի համար

Վիդեո կոնֆերանսների ձևաչափը թույլ է տալիս կապվել գործընկերների և հաճախորդների հետ աշխարհի ցանկացած կետից, համախմբել օֆլայն և օնլայն աշխատակիցներին մի սեղանի շուրջ, անցկացնել հարցազրույցներ և գաղափարների փոխանակումներ, ուստի ցանկացած ընկերություն ունի բիզնես հաղորդակցության կազմակերպման համար հարմարավետ և արդյունավետ լուծումների կարիք: Դրանք առաջարկում է վիդեո կոնֆերանսների սարքավորումների շուկայի առաջատար Logitech ընկերությունը:

Առցանց հանդիպումների նոր մակարդակ

Logitech-ի լուծումներն օգտագործվում են ամբողջ աշխարհում բազմաթիվ կազմակերպությունների կողմից: Ահա թե ինչու.
– Սարքավորումների ամբողջական համալիր՝ տեսախցիկներ, միկրոֆոններ, ականջակալներ, ինչպես նաև վիդեոբարեր, հավաքված մեկ փաթեթում:
– Բարձր որակի պատկեր և ձայնի փոխանցում, սարքերի իդեալական ինտեգրում
– Արագ միացում, պարզ կարգավորում, ինտուիտիվ կառավարում՝  պետք չէ լինել IT մասնագետ այն կարգավորելու համար
– Ապագայի տեխնոլոգիաներ` արհեստական ինտելեկտի կիրառում
– Բարձրակարգ բաղադրիչներ և բացառիկ որակ, էրգոնոմիկ դիզայն
– Լուծումներ ցանկացած չափի սրահների համար՝ փոքր հանդիպումների սենյակներից մինչև մեծ կոնֆերանս սրահներ
– Հիմնական վիդեոկոնֆերանսի հարթակների անխափան ինտեգրում՝ Zoom, Google Meet, Microsoft Teams և այլն:

- Advertisement -
Logitech: Անսահմանափակ հնարավորություններ վիդեո կապի համար

Սրանք բոլորն էլ բարձրացնում են առցանց հաղորդակցության հարմարավետությունն ու արտադրողականությունը: Կապը միշտ կլինի բարձրորակ և կայուն, որպեսզի դուք կարողանաք կենտրոնանալ աշխատանքային հարցերի վրա:

Rally Bar — բազմակողմանի լուծում բանակցային սենյակի համար

Logitech: Անսահմանափակ հնարավորություններ վիդեո կապի համար

Logitech Rally Bar-ը «ամեն ինչ մեկում» վիդեոհամակարգ է. PTZ տեսախցիկ, 6 միկրոֆոն և 2 բարձրախոս՝ կոմպակտ ոճային պատյանում: Վիդեոբարը միացվում է համակարգչին կամ Mac-ին տեղական ցանցի, Bluetooth-ի, HDMI-ի, USB-ի միջոցով: Կառավարվում է սենսորային էկրանով հեռակառավարման միջոցով:

Կոնֆերանս տեսախցիկը նկարում է հանդիպման մասնակիցներին կինեմատոգրաֆիկ 4K ձևաչափով: Սարքը օպտիմալացնում է լուսավորությունը ու գունային ֆոնը, ավտոմատ կերպով հեռացնում է վառ լույսերն ու ստվերները բարձրորակ կենդանի պատկերի ստանալու համար:

Համայնապատկերի ցուցադրման, թեքվելու և 5-ապատիկ խոշորացման գործառույթները, ներկառուցված արհեստական ինտելեկտը հարմարեցնում են տեսախցիկը տարածքին և հաղորդակցման դինամիկային: Ոչ ոք շրջանակից դուրս չի մնա, իսկ զեկուցողը միշտ կլինի ուշադրության կենտրոնում:

Մոդելը նախատեսված է միջին չափերի բանակցային սենյակների համար: Այս շարքն ընդգրկում է նաև վիդեոբարեր մեծ և փոքր սենյակների համար՝ Rally Plus և Rally Bar Mini:

Rally Mic Pod՝ բնական ձայն, հստակ խոսք

Logitech: Անսահմանափակ հնարավորություններ վիդեո կապի համար

Բնական ձայնի փոխանցման համար օգտագործե՛ք Rally Mic Pod միկրոֆոնային մոդուլները: Դրանք աշխատում են RightSound նորարարական տեխնոլոգիայով` ձայնի բարձրության ավտոմատ կարգավորում, որակի և հստակության բարելավում, ֆոնային աղմուկի և արձագանքի վերացում:

Յուրաքանչյուր մոդուլ որսում է մինչև 10 մասնակցի խոսք: Ազդանշանի միջոցով ուշադրությունը կենտրոնացվում է խոսնակի վրա և ուժեղացնում է ձայնը, որպեսզի յուրաքանչյուր խոսք լսելի լինի: Մեծ դահլիճներում միացնում են մինչև 7 միկրոֆոնային մոդուլներ՝ դրանք միավորվում են և որսում ձայները բոլոր կողմերից: Մոդուլները պատրաստված են բարձրորակ, դիմացկուն նյութերից և դրանց վրա չեն մնում մատնահետքեր: 

Logitech Tap IP՝ սենսորային կառավարման կատարյալ վահանակ

Logitech: Անսահմանափակ հնարավորություններ վիդեո կապի համար

Բանակցային սենյակում աշխատելու համար հարմար է սենսորային կառավարման վահանակը: Այն թույլ է տալիս կառավարել բոլոր վիդեոկապի սարքավորումները, այդ թվում՝ Rally վիդեոբարը:

Tap-ը հաղորդակցությունը դարձնում է ավելի պարզ և հարմարավետ: Կարող եք մեկ հպումով հրավիրել գործընկերներին հանդիպման, կառավարել լուսավորությունը և բանակցային սենյակի գունային ֆոնը, փոխել տեսախցիկի դիրքը: Կան բազմաթիվ օգտակար գործառույթներ, օրինակ` ֆայլերի ուղարկում համակարգչից, օրացույցների սինխրոնիզացիա և այլն:

Ինչու՞ ընտրել Logitech Tap IP

– Կառավարվում է սենսորային էկրանով:
– Ունի տեղադրման բազմաթիվ տարբերակներ՝ պատի կամ սեղանի վրա, մալուխների կառավարման համակարգ, ականջակալների միացման հնարավորություն:
– Համակարգչի միացման համար բավական է 10 մ երկարությամբ մեկ USB մալուխ: 
– Շարժման սենսորը գործարկվում է, երբ մասնակիցը մոտենում է և բանակցային սենյակը դուրս է գալիս քնի ռեժիմից: Մնացե՛ք կապի մեջ 24/7 և խնայեք էլեկտրաէներգիան:

Սարքը ինտեգրվում է բոլոր հայտնի վիդեոկոնֆերանսի հարթակների հետ: Տվյալների փոխանակման համար օգտագործում է անլար ցանց և HDMI ինտերֆեյս:

Logitech: Անսահմանափակ հնարավորություններ վիդեո կապի համար

Logitech-ը ձեր գրասենյակում՝ փորձարկե՛ք, ընտրե՛ք, գնե՛ք:

Դուք ունեք եզակի հնարավորություն փորձարկելու Logitech վիդեո կոնֆերանսների տեխնիկան գործողության մեջ : ASBC-ն առաջարկում է սարքավորումների անվճար տեսատավորում: Մենք կբերենք դեմո տարբերակը ձեր գրասենյակ, կկարգավորենք և ցույց կտանք, թե ինչպես օգտագործել այն:

Թողե՛ք հայտ asbc.am կայքում կամ դիմե՛ք ASBC մասնագետներին ուղղակիորեն

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Logitech: Անսահմանափակ հնարավորություններ վիդեո կապի համար

Վերջին նորությունները

Logitech: Անսահմանափակ հնարավորություններ վիդեո կապի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: