Տնտեսվարողների վարկերի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն

Վերջին լուրերը
Տնտեսվարողների վարկերի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել տնտեսավարողներին՝ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման և տեղական արտադրանքի իրացման խթանման նպատակով։

Որոշման համաձայն՝ աջակցությունն իրականացվելու է երկու տարբեր ծրագրերի շրջանակում․

  • Ծրագիր 1-ի շրջանակում տնտեսավարողներին կտրամադրվի օժանդակություն այն նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով, որոնք ստացվում են ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններից և ուղղված են թիրախային ապրանքների վերամշակման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերմանը։
  • Ծրագիր 2-ն նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել թիրախային ապրանքներ արտադրող և սեփական արտադրանքը ՀՀ տարածքում իրացնող տնտեսավարողներին՝ յուրաքանչյուր իրացված տոննայի համար 10,000 դրամի չափով։

Նախագծով ծրագրվում է 2025 թվականին ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացնել ընդհանուր 150 միլիոն դրամ՝ վերաբաշխման միջոցով։ Մասնավորապես՝

  • Ծրագիր 1-ի համար՝
    • 9 ամսվա ընթացքում՝ 25 մլն դրամ,
    • տարեկան՝ 50 մլն դրամ։
  • Ծրագիր 2-ի համար՝
    • կիսամյակային փուլում՝ 35 մլն դրամ,
    • 9 ամսվա ընթացքում՝ 65 մլն դրամ,
    • տարեկան՝ 100 մլն դրամ։

Քանի որ երկուսն էլ պիլոտային ծրագրեր են, կառավարության գնահատմամբ՝

  • Ծրագիր 1-ի դեպքում, ելնելով 50 մլն դրամ սուբսիդավորման բյուջեից և վարկերի մայր գումարի մարումների հնարավոր փոփոխություններից, նախատեսվում է շուրջ 1 մլրդ 260 մլն դրամ վարկերի ընդհանուր ծավալ։
  • Ծրագիր 2-ի դեպքում՝ նախատեսվում է մինչև 10,000 տոննա սեփական արտադրության թիրախային ապրանքի իրացում, որի հիման վրա կտրամադրվի օժանդակություն։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները